Թուրքիայում արտակարգ իրավիճակի գործադրման ժամկետը կրկին երկարացվեց
https://parstoday.ir/hy/news/world-i81873-Թուրքիայում_արտակարգ_իրավիճակի_գործադրման_ժամկետը_կրկին_երկարացվեց
Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի օրն ընդունեց արտակարգ դրության գործադրման ժամկետի երկարացման կապակցությամբ կառավարության առաջարկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2018 03:44 Asia/Tehran
  • Թուրքիայում արտակարգ իրավիճակի գործադրման ժամկետը կրկին երկարացվեց

Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի օրն ընդունեց արտակարգ դրության գործադրման ժամկետի երկարացման կապակցությամբ կառավարության առաջարկը:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չնայած Թուրքիայում արտակարգ իրավիճակի դեմ եղած բոլոր քննադատություններին ու բողոքներին, խորհրդարանում մեծամասնություն կազմող Արդարություն և զարգացում ղեկավարող կուսակցությունն առանց արգելքի կարողացավ երեք ամսով երկարացնել արտակարգ իրավիճակի գործադրման ժամկետը:

Թուրքիայում արտակարգ դրության գործադրման ժամկետը երկարացվում է 6-րդ անգամ:

Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն հաստատվեց 2016 թվականի հուլիսի 20-ին՝ այդ երկրում ձախողած հեղաշրջումից հետո: Այդ ժամկետն այնուհետև երեք ամիսը մեկ անգամ երկարացվել է:

Արտակարգ դրությունը  հատուկ լիազորություններ է տալիս Թուրքիայի պաշտոնատարներին ու անվտանգության ուժերին: