Բացահայտվել են ՄԱԿ-ի կին աշխատակիցների նկատմամբ սեռական ոտնձգությունները
The Guardian-ը հաղորդում է, որ վերջին տարիներին ՄԱԿ-ի մի շարք կին աշխատակիցներ սեռական ոտնձգության են ենթարկվել, բայց լռել են `վախենալով դատական գործի հետևանքներից:
Բրիտանական թերթը գրում է, որ տեղեկությունների համաձայն՝ կազմակերպությունում լռության մշակույթ է տիրում:
Միավորված ազգերի կազմակերպության մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտադիր է անտեսել այս սկանդալը:
Guardian-ը գրում է, որ ՄԱԿ-ում սեռական ոտնձգությունների զոհերի մեծ մասի վրա ճնշում է գործադրվել, իսկ հանցագործները հաճախ չեն պատժվում:
Զեկույցում նշվում է, որ 15 զոհերից միայն 7-ըն են խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, սակայն զոհերը նախընտրում են չբացահայտել իրենց անունը:
Տուժած կանանցից մեկն ասել է, որ իրեն սպառնացել են, որ եթե խոսի այդ մասին, կկորցնի իր աշխատանքը, :