Սիրիայի հարցով Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի եռակողմ հանդիպումը՝ Սոչիում
Քաղաքական հարցերով Իրանի ԱԳ նախարարի ավագ օգնական Ջաբերի Անսարին և Սիրիայի հարցով Ռուսաստանի դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար՝ Սեդաթ Օնալը մտքեր են փոխանակել հունվարի 29-ին և 30-ին Սոչիում նախատեսված «Սիրիական ազգային երկխոսության կոնգրես» անվամբ բանակցությունների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ալեքսանդր Լավրենտիևը այդ հանդիպման սկզբում զեկույց ներկայացրեց Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստական աշխատանքների մասին, ապա ԻԻՀ և Թուրքիայի պատվիրակությունների նախագահներն իրենց տեսակետները հայտնեցին:
Սոչիում «Սիրիական ազգային երկխոսության կոնգրես»-ի կայացման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել 2017 թվականի նոյեմբերին Սոչիում կայացած Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների հանդիպման ժամանակ: