Թերեզա Մեյը հայտարարել է, որ բրեքսիթի գործով երկրորդ հանրաքվե չի լինի
https://parstoday.ir/hy/news/world-i82081-Թերեզա_Մեյը_հայտարարել_է_որ_բրեքսիթի_գործով_երկրորդ_հանրաքվե_չի_լինի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Եվրոպական միության կազմից երկրի դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվե չի անցկացվի: Գրում է Russian.rt.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2018 12:17 Asia/Tehran
  • Թերեզա Մեյը հայտարարել է, որ բրեքսիթի գործով երկրորդ հանրաքվե չի լինի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Եվրոպական միության կազմից երկրի դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվե չի անցկացվի: Գրում է Russian.rt.com-ը:

«Ոչ, երկրորդ հանրաքվե չի լինի: Խորհրդարանը բրիտանական հասարակությանը ընտրության իրավունք ընձեռել էր, և նրանք կայացրել են իրենց որոշումը», - Bild պարբերականը մեջբերում է Մեյի խոսքերը: Ընդ որում՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ թագավորությունը մտադիր չէ «բոլոր կամուրջներն այրել»: «Մենք լքում ենք ԵՄ-ն, սակայն ոչ Եվրոպան, մենք ցանկանում ենք համագործակցել Եվրոպական միության հետ», - հայտարարել է Մեյը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը երրորդ ընթերցմամբ բրեքսիթի մասին օրինագիծ է ընդունել: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրթես գալը պլանավորված է 2019թ. մարտի 29-ին:

Ankakh.com