Կալիոֆորնիայում միաբանվել են մուսուլմաններն ու լատին ամերիկացիները
https://parstoday.ir/hy/news/world-i82169-Կալիոֆորնիայում_միաբանվել_են_մուսուլմաններն_ու_լատին_ամերիկացիները
Կրոնական ու ռասայական ատելության դեմ պայքարի գաղափարը միաբանել է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի մուսուլմաններին ու լատին ամերիկացիներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2018 14:50 Asia/Tehran
  • Կալիոֆորնիայում միաբանվել են մուսուլմաններն ու լատին ամերիկացիները

Կրոնական ու ռասայական ատելության դեմ պայքարի գաղափարը միաբանել է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի մուսուլմաններին ու լատին ամերիկացիներին:

Fox News գործակալության հաղորդմամբ՝ Կալիֆորնիայի կենտրոն Սակրամենտոյում կիրակի օրվանից մուսուլմաններն ու լատին ամերիկացիները համախմբվել են, և հայտարարելով իրենց միասնության մասին, կարևորել են կրոնական ու ռասայական ատելության դեմ պայքարը: 

Սակրամենտոյի իսլամական կենտրոնը ևս մզկիթներում հալալ սնունդի հանձնման կետեր ստեղծելով, մուսուլմաններին ու լատին ամերիկացիներին խրախուսում է հարգել իրենց ինքնությունը: Ծրագրի մասնակիցներն ընդգծել են անարդարության դեմ պայքարի և բոլոր քաղաքացիների իրավունքները հարգելու անհրաժեշտությունը:

Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին մուսուլմանների ու լատին ամերիկացիների նկատմամբ ատելության ճամբարի  դեմ պայքարի նպատակով: 2018 թվականին հարյուրավոր նոր անդամներ են միացել շարժմանը: