Ֆրանսիայի նոր մեղադրանքներն ընդդեմ Իրանի հրթիռային պաշտպանության ծրագրի
Հունվար 22, 2018 14:52 Asia/Tehran
Վերջերս Ֆրանսիայի կառավարությունը բալիստիկ հրթիռների ծրագիրը հետապնդելու պատճառով ԻԻՀ-ին մեղադրում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի խախտման մեջ:
Ալ-Հադս հեռուստատեսության հաղորդմամբ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը Իրանին մեղադրել է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի խախտման մեջ:
Հատկանշական է, որ Ֆրանսիան այն դեպքում է ԻԻՀ-ի մեղադրում ՄԱԿ-ի ԱԽ-ի այդ բանաձևի խախտման մեջ, երբ հիշյալ բանաձևը խոսում է միջուկային մարտագլխիկներ կրող հրթիռների մասին և ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հաստատել է Իրանի միջուկային գործունեության խաղաղանպատակ բնույթը:
Պիտակ