Փենսն ու Նեթանյահուն Իսրայելի խորհրդարանում անհիմն հայտարարություններ են արել
ԱՄՆ նախագահի տեղակալը, զավթված Պաղեստին կատարած այցի շրջանակներում, ելույթ է ունեցել Քնեսետում և հակաիրանական հայտարարություններ է արել:
«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսը, որ սիոնիստ պաշտոնատարների հետ հանդիպման նպատակով մեկնել է զավթված Պաղեստին, երկուշաբթի օրը ելույթ է ունեցել Քնեսետում:
ԱՄՆ նախագահի տեղակալի ելույթի ժամանակ, արաբ պատգամավորները բարձրացնելով «Ալ-Աղսա» մզկիթի պատկերները, բախվել են Քնեսետի սիոնիստ պատգամավորների հետ ու ապա լքել նիստը:
Փենսն Իսրայելի խորհրդարանում ասել է. «Իրանին դիմակայելու հարցում ԱՄՆ-ն կհամագործակցի Իսրայելի հետ»:
«Իրանն ընդլայնում է իր հրթիռային ծրագիրը»,-հավելել է նա:
ԱՄՆ նախագահի տեղակալն Իրանի հետ միջուկային համաձայնությունը «ողբերգություն» անվանելով, ասել է. «ԱՄՆ-ն այլևս չի հաստատելու այս համաձայնությունն ու եթե այն չփոփոխվի, Վաշինգտոնը կհրաժարվի դրանից»:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կրկնելով իր հակաիրանական հայտարարություններն, ասել է. «Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ Իսրայելը գործի է դրել իր ողջ կարողությունը»:
Նա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակելու ԱՄՆ-ի ընդունած որոշման կապակցությամբ, այն նմանեցրել է«Բալֆուր»-ի հռչակագրին: