ԵԽԽՎ-ն շտապ քննարկում կանցկացնի Սիրիայում Թուրքիայի գործողությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i82219-ԵԽԽՎ_ն_շտապ_քննարկում_կանցկացնի_Սիրիայում_Թուրքիայի_գործողությունների_կապակցությամբ
Թուրքիայի զինված ուժերի գործողությունների հետեւանքով Սիրիայի Աֆրինի շրջանում ստեղծված իրադրությունը շտապ բանավեճերի թեմա կդառնա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2018 11:09 Asia/Tehran
  • ԵԽԽՎ-ն շտապ քննարկում կանցկացնի Սիրիայում Թուրքիայի գործողությունների կապակցությամբ

Թուրքիայի զինված ուժերի գործողությունների հետեւանքով Սիրիայի Աֆրինի շրջանում ստեղծված իրադրությունը շտապ բանավեճերի թեմա կդառնա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանում:

Այդ մասին նստաշրջանի բացմանը հայտնել Է վեհաժողովի նոր ղեկավար Միկելե Նիկոլետին: «Առաջարկություն Է ստացվել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ բանավեճեր անցկացնելու վերաբերյալ: Այդ բանավեճերը կկայանան հունվարի 24-ին, օրվա երկրորդ կեսին»,-հայտնել Է Նիկոլետին:

ԵԽԽՎ-ի ներկայիս նստաշրջանի ընթացքում եւս մեկ արտահերթ բանավեճ նվիրված կլինի պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, հավելել Է վեհաժողովի խոսնակը: Երկու առաջարկություններն Էլ խորհրդարանականների առարկությունների տեղիք չեն տվել:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել Է Աֆրինի շրջանում, որտեղ բնակվում են շուրջ 1,5 միլիոն սիրիացի քրդեր, «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» եւ «Դեմոկրատական միություն» կուսակցության ջոկատների քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունն սկսելու մասին:

galatv.am/