Ամենայն հավանականությամբ ՀԳՀԾ-ն Թրամփի նկատի ունեցած ժամկետում չի փոփոխվի
ԱՄՆ պետքարտուղարն ասել է. «Ամենայն հավանականությամբ Վաշինգտոնին չի հաջողվելու Թրամփի նկատի ունեցած ժամկետում շտկում կատարել ՀԳՀԾ-ում»:
ԱՄՆ-ի Կոնգրեսին կապված «Հիլ» տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն, ԱՄՆ պետքարտուղար Ռեսք Թիլերսոնն ընդգծել է, որ հավանաբար հնարավոր չի լինելու Սպիտակ տան հստակեցրած ժամկետներում փոփոխել ՀԳՀԾ-ն:
«Թրամփի նկատի ունեցած պայմանների գործադրման համար ԱՄՆ-ն կարճ ժամանակ ունի և չի կարող մնացյալի համար ժամանակացույց որոշել, թեև փորձ է կատարում աշխատանքային խումբ ստեղծելով ՀԳՀԾ-ի սրբագրման և Իրանի ոչ-միջուկային աշխատանքների դիմակայման հարցում համագործակցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու ԵՄ-ի հետ»,-հայտարարել է Թիլերսոնը:
Ռուսաստանի Դումայի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլատսկին նման աշխատանքային խումբ ստեղծելու կապակցությամբ զգուշացրել է:
Թեհրանն էլ անգամներ արևմուտքցի պաշտոնատարներին հիշեցրել է, որ ոչ հնարավոր է ՀԳՀԾ-ն սրբագրել և ոչ էլ կարելի է բանակցության թեմա դարձնել Իրանի հրթիռ ային պաշտպանական ծրագիրը: