ԵԱՀԿ դիտարկում կանցկացնի Թալիշից հյուսիս ընկած հատվածում
https://parstoday.ir/hy/news/world-i82285-ԵԱՀԿ_դիտարկում_կանցկացնի_Թալիշից_հյուսիս_ընկած_հատվածում
Հունվարի 25-ին, ԼՂ-իիշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2018 10:18 Asia/Tehran
  • ԵԱՀԿ դիտարկում կանցկացնի Թալիշից հյուսիս ընկած հատվածում

Հունվարի 25-ին, ԼՂ-իիշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։

ԼՂ-ի ԱԳՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։

ԼՂ-ի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

operativ.am