Ամերիկացի սենտորը նախազգուշացրել է ՀԳՀԾ-ից դուրս գալու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i82353-Ամերիկացի_սենտորը_նախազգուշացրել_է_ՀԳՀԾ_ից_դուրս_գալու_կապակցությամբ
Ամերիկացի սենատորը նախազգուշացրել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու բացասական հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2018 07:25 Asia/Tehran
  • Ամերիկացի սենտորը նախազգուշացրել է ՀԳՀԾ-ից դուրս գալու կապակցությամբ

Ամերիկացի սենատորը նախազգուշացրել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու բացասական հետևանքների կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Բոբ Քրոքերը չորեքշաբթի օրը Շվեյցարիայի Դավուսի տնտեսկական ամենամյա նիստին առնթեր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է.«Հիմա հարմար ժամանակ չէ ՀԳՀԾ-ց դուրս գալու համար»:

Ամերիկացի այս սենատորը հայտարարել է.«Վաշինգտոնը պետք է մնա միջուկային համաձայնության մեջ և ջանքեր գործադրի դրա բարելավման համար»:

2018թ. հունվարի 12-ին, երկարաձգելով Իրանի դեմ միջուկային շրջափակումների սառեցման ժամկետը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց, որ հավանաբար վերջին անգամ է երկարաձգում միջուկային շրջափակումների սառեցման ժամկետը:

Իրանը կտրականապես մերժում է ՀԳՀԾ-ի հարցով ցանկացած նոր բանակցություն և համաձայնագրի  ցանկացած փոփոխություն: