Ֆրանսիայի արտգործնախարարը կարևորել է ՀԳՀԾ-ի գործադրումը
https://parstoday.ir/hy/news/world-i82391-Ֆրանսիայի_արտգործնախարարը_կարևորել_է_ՀԳՀԾ_ի_գործադրումը
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն ստորագրող կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2018 14:45 Asia/Tehran
  • Ֆրանսիայի արտգործնախարարը կարևորել է ՀԳՀԾ-ի գործադրումը

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն ստորագրող կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները:

Ֆրանսիայի արտգործնախարարը քննադատել է ԱՄՆ-ին՝ ՀԳՀԾ-ի հարցով Եվրոպայի վրա ճնշում գործադրելու կապակցությամբ: 

ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանն ասել է. «Մենք հարգում ենք ՀԳՀԾ-ի պահպանման սկզբունքը և  Իրանի միջուկային համաձայնությունն ստորագրած կողմերը պետք է կատարեն իրենց խոստումները»:

Նա հավելել է, որ Թրամփի կառավարությունը միջուկային համաձայնությունը վերանայելու առաջարկը ներկայացրել է  Կոնգրեսին ու եվրոպացիներին, իսկ Ռուսաստանը և Չինաստանը ևս ստորագրել են պայմանագիրը:

ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է խախտել ՀԳՀԾ-ը, որը կայացել է 2016 թ.-ին Իրանի և Վեցյակի խմբի միջև: