Դավոսի նիստում Սիոնիստական ռեժիմի վարչապետի կեղծ հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i82417-Դավոսի_նիստում_Սիոնիստական_ռեժիմի_վարչապետի_կեղծ_հայտարարությունը
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր համար միակ կարևոր խնդիրը Իրանի հասանելիությունը միջուկային զենքին կանխելն է և միջուկային համաձայնության պահպանումն ու չեղարկումը ոչ մի նշանակություն չունեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2018 08:07 Asia/Tehran
  • Դավոսի նիստում Սիոնիստական ռեժիմի վարչապետի կեղծ հայտարարությունը

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր համար միակ կարևոր խնդիրը Իրանի հասանելիությունը միջուկային զենքին կանխելն է և միջուկային համաձայնության պահպանումն ու չեղարկումը ոչ մի նշանակություն չունեն:

Հինգշաբթի օրը, Դավոսի նիստում, Նեթանյահուն ասել է.«Եվրոպացիները վատ համաձայնություն են կնքել Իրանի հետ և չպետք է պահպանեն այն»:

Սիոնիստական ռեժիմի վարչապետը, որ խիստ դեմ է Իրանի հետ միջուկային համաձայնությանը և փորձում է ԱՄՆ-ին պարտադրել հրաժարվել այդ համաձայնությունից, հայտարարել է, որ պատմության ընթացքում դեպքեր են եղել, որ երկրները վատ համաձայնագրեր են կնքել, որոնց հարգելով զղջացել են:

Նեթանյահուն փորձում է հանրությանն ապակողմնորոշել Իրանի և ՀԳՀԾ-ի հարցում: Նա նշել է, որ ՀԳՀԾ-ն Իրանին առիթ է տալիս գալիք 8-10 տարիների ընթացքում բավար չափով ուրան արտադրել 100-200 միջուկային ռումբ արտադրելու համար:

Իրանի մասին Սիոնիստական ռեժիմի վարչապետի կեղծ հայտարարությունը նոր թեմա չէ և նա ցանկացած նիստում փորձում է կեղծ մեղադրանքներ առաջ քաշելով, իրանաֆոբիա տարածել: