ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի մի քանի պաշտոնատարների ու ընկերությունների դեմ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունն ուրբաթ օրը հայտարարեց, որ 21 ռուս պաշտոնատարների և 9 ռուսական ընկերությունների անունները ներառել է այդ երկրի դեմ պատժամիջոցների ցուցակում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հակազդելով իր երկրի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, ասաց. «Ռուսաստանի կառավարությունն ԱՄՆ-ի շրջափակումներին և այդ երկրի պատժամիջոցների նոր ցուցակի հրապարակմանը դիմակայելու նպատակով զգուշավոր քայլեր է ձեռնարկելու»:
Վաշինգտոնը Ռուսաստանին մեղադրում է ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու հարցում, ինչը Մոսկվան մերժել է:
Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելուց հետո ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Մոսկվային մեղադրելով Ուկրաինայի ընդդիմությանը հովանավորելու մեջ, 2014 թվականի հուլիսից այդ երկրի դեմ պատժամիջոցներ են գործադրել: