Օդի աղտոտումը հանգեցնում է վաղ ծերացման
https://parstoday.ir/hy/news/world-i82487-Օդի_աղտոտումը_հանգեցնում_է_վաղ_ծերացման
Աղտոտված օդը հանգեցնում է բջջային մակարդակում ծերացման արագացման։ Այդ են վկայում ածխային էլեկտրակայանների մերձակայքում ապրող մարդկանց օրինակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2018 06:04 Asia/Tehran
  • Օդի աղտոտումը հանգեցնում է վաղ ծերացման

Աղտոտված օդը հանգեցնում է բջջային մակարդակում ծերացման արագացման։ Այդ են վկայում ածխային էլեկտրակայանների մերձակայքում ապրող մարդկանց օրինակը։

Մասնավորապես, Կոլումբիայի համալսարանի գիտնականները հետազոտել են 255 նորածինների պորտալարային արյան նմուշները։ Այդ նորածինների կեսը բեղմնավորվել եւ ծնվել են չինական Տունլյանում, ջերմաէլեկտրակայանի արձակումից առաջ, իսկ մյուս մասը՝ փակումից հետո։ Պարզվել է, որ աշխատող էեկտրակայանի օրոք ծնվածների տելոմերների երկարությունն ավելի կարճ է եղել։ Հետազոտողներին հաջողվել է ուղիղ կապ գտնել այդ ցուցանիշի եւ արյան մեջ ածուխի այրումից արտանետվող թունավոր նյութերի միջեւ։

Տելոմերներ են կոչվում քրոմոսոմների ծայրերի հատվածները: Կյանքի ընթացքում բջիջների կիսվելու հետեւանքով տելոմերներն աստիճանաբար սկսում են փոքրանալ` գործարկելով ծերացման պրոցեսը: Այսինքն` տելոմերները որքան կարճ են եւ բջիջները քիչ են կիսվում, այնքան օրգանիզմն արագ է թառամում:

Հետազոտելով մինչեւ 2 տարեկան 210 երեխաների՝ հետազոտողները կապ չեն գտել նրանց զարգացման մակարդակի եւ կարճեցված տելոմերների միջեւ, սակայն դա չի նշանակում, որ խնդիրները չեն ծագի ավելի ուշ տարիքում։ Վերջնական եզրակացություններ անելու համար անհրաժեշտ է շարունակել հետազոտությունները դեռ երկար տարիներ։ Ընդհանուր առմամբ, Տունլյանում ածխային կայանի փակումը դրական է ազդել նորածինների առողջության եւ զարգացման վրա, հաղորդում է Science Daily-ն։

News.am