Մենք ԱՄՆ–ի երկերեսանիությունը լավ գիտենք. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i82561-Մենք_ԱՄՆ_ի_երկերեսանիությունը_լավ_գիտենք._Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն պատասխանել է Աֆրինում գործողության ժամանակ քաղաքացիական անձանց անվտանգության հետ կապված ԱՄՆ զգուշացումներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2018 18:26 Asia/Tehran
  • Մենք ԱՄՆ–ի երկերեսանիությունը լավ գիտենք. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն պատասխանել է Աֆրինում գործողության ժամանակ քաղաքացիական անձանց անվտանգության հետ կապված ԱՄՆ զգուշացումներին։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն պնդել է, թե իրենք միշտ էլ քաղաքացիական անձանց հանդեպ զգայունություն են ցուցաբերում, սակայն ԱՄՆ–ը իրենց այդ հարցում չի կարող դասեր տալ։

«Մենք տեսել ենք Իրաքը զավթելուց հետո լուսանկարները եւ տեսագրությունները։ Տեսել ենք, թե ինչպես էին մարդկանց հագուստները հանել եւ կտտանքների ենթարկում։ Ու այդքանից հետո դուք ինձ մարդասիրության դասեր եք տալի՞ս։  Մենք ձեր երկերեսանիությունը լավ գիտենք, ձեր անցյալն էլ շատ լավ գիտենք»,–ասել է Չավուշօղլուն։

News.am