Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ մոբիլիզացիայի օրը
https://parstoday.ir/hy/news/world-i82683-Միջուկային_պատերազմի_սպառնալիքի_դեմ_մոբիլիզացիայի_օրը
Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ մոբիլիզացիայի օրը ամբողջ աշխարհում նշվում է Դելիի հռչակագրի ընդունման օրը, որի հիմնական նպատակն է միջուկային սպառազինության մրցավազքի դադարեցման, աշխարհի երկրների միջուկային զինանոցի կրճատման եւ աստիճանական ոչնչացման ու միջուկային պատերազմի սպառնալիքի վերացման կոչը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2018 05:45 Asia/Tehran
  • Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ մոբիլիզացիայի օրը

Միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ մոբիլիզացիայի օրը ամբողջ աշխարհում նշվում է Դելիի հռչակագրի ընդունման օրը, որի հիմնական նպատակն է միջուկային սպառազինության մրցավազքի դադարեցման, աշխարհի երկրների միջուկային զինանոցի կրճատման եւ աստիճանական ոչնչացման ու միջուկային պատերազմի սպառնալիքի վերացման կոչը:

Դելիի հռչակագիրն ընդունվել է 1985 թվականի հունվարի 29-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում՝ մի քանի երկրների՝ Հնդկաստանի, Հունաստանի, Մեքսիկայի, Արգենտինայի, Տանզանիայի եւ Շվեդիայի նախագահների ու վարչապետների խորհրդակցության ժամանակ, որոնք դարձել են փաստաթուղթը ստորագրած առաջին երկրները: Միջուկային զենքից եւ բռնությունից ազատ աշխարհի սկզբունքների մասին այս հռչակագրի ընդունման պահից էլ սկսվում է այսօրվա տոնի պատմությունը:

Անհրաժեշտ է հիշեցնել, որ միջուկային պայթյունների հետեւանքները՝ ինչպես առանձին երկրների, այնպես էլ ամբողջ մոլորակի համար աղետալի են: Ճառագայթման բարձր դոզաները հանգեցնում են մարդկանց շրջանում քաղցկեղային հիվանդությունների աճի, նորածինների պաթոլոգիաների, գենետիկ մուտացիաների: Իսկ խոշորամասշտաբ միջուկային պատերազմի հեեւանքով տեղի կունենա կլիմայական աղետ, եւ անգամ դժվար է պատկերացնել, որ Երկրի վրա ինչ-որ տեղ գոնե մարդկային որեւէ հանրույթ ողջ կմնա:

News.am