Եվրոպան խստորեն հակազդեց Թրամփի առևտրական սպառնալիքներին
ԵՄ-ն հայտարարեց, որ անհապաղ կհակազդի ԱՄՆ-ի կողմից գործադրվող առևտրական ցանկացած սահմանափակության:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Եվրոհանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիթիս Էսքինասը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց. «Եվրոպայի արտահանումներն ԱՄՆ-ի սահմանափակող ցանկացած քայլի դեմ առնելու դեպքում ԵՄ-ն պատրաստ կլինի անհապաղ ու համարժեք հակազդեցության համար»:
Այս քայլը ձեռնարկվելու է Եվրոպայի առևտրական աշխատանքների դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունների դեմ:
ԱՄՆ նախագահն ավելի վաղ Բրիտանիայի «Այ Թի Վի» հեռուստակայանին տված հարցազրույցում անարդար էր համարել Վաշինգտոնի հանդեպ ԵՄ-ի առևտրական քաղաքականությունները և ընդգծել էր միության հետ ԱՄՆ-ի առևտրական հարաբերություններում առավել կարծր օրենքներ սահմանելու անհրաժեշտությունը:
Որոշ վերլուծաբաններ Թրամփի այդ հայտարարությունը Եվրոպայի հետ ԱՄՆ-ի առևտրական պատերազմի նախանշաններից են համարել: