ԵՄ-ն ու Ադրբեջանը համագործակցում են տրանսպորտի բնագավառում
https://parstoday.ir/hy/news/world-i82755-ԵՄ_ն_ու_Ադրբեջանը_համագործակցում_են_տրանսպորտի_բնագավառում
ԵՄ տրանսպորտի հանձնաժողովի նախագահն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է միջազգային տրանսպորտի ու տարանցման բնագավառում Բաքվի հետ այդ միության համագործակցության կարևորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2018 04:05 Asia/Tehran
  • ԵՄ-ն ու Ադրբեջանը համագործակցում են տրանսպորտի բնագավառում

ԵՄ տրանսպորտի հանձնաժողովի նախագահն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է միջազգային տրանսպորտի ու տարանցման բնագավառում Բաքվի հետ այդ միության համագործակցության կարևորությունը:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդման համաձայն, Հենրի Հոլոլին, որ ԵՄ տրանսպորտի հանձնաժողովի անդամների ընկերակցությամբ Բաքու է ուղևորվել, երկուշաբթի օրը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է որպես միջազգային տրանսպորտի գլխավոր դերակատարներից Ադրբեջանի կարևորությունը: Նա ասել է. «ԵՄ-ն ցանկանում է այս բաժնում ընդլայնել Բաքվի հետ համագործակցությունը»:

ԵՄ տրանսպորտի հանձնաժողովի նախագահն Ադրբեջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումն, այդ թվում նոր նավահանգիստների կառուցումն ու տրանսպորտային ցանցերի համալրումն այդ երկրի համար մեծ ձեռքբերում է համարել:

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծեցին տրանսպորտի ոլորտում Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև կանոնավոր շփումների և այս բաժնում համագործակցության խորացման ուղղությամբ մտքերի փոխանակման անհրաժեշտությունը: