ԵՄ-ն պատրաստ է «արագ» արձագանքել ԱՄՆ-ի առեւտրային սահմանափակումներին
https://parstoday.ir/hy/news/world-i82771-ԵՄ_ն_պատրաստ_է_արագ_արձագանքել_ԱՄՆ_ի_առեւտրային_սահմանափակումներին
Եվրամիությունն անպատասխան չի թողի եվրոպական արտադրանքի համար ԱՄՆ վարչակազմի կողմից  տուրքերի սահմանումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2018 08:12 Asia/Tehran
  • ԵՄ-ն պատրաստ է «արագ» արձագանքել ԱՄՆ-ի առեւտրային սահմանափակումներին

Եվրամիությունն անպատասխան չի թողի եվրոպական արտադրանքի համար ԱՄՆ վարչակազմի կողմից  տուրքերի սահմանումը։

«Եվրոպական միությունը պատրաստ է արագ ու համաչափ արձագանքել, եթե արտահանումը տուժի ԱՄՆ կողմից ընդունված առևտրային սահմանափակման միջոցների հետևանքով», հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, ում խոսքով՝ Բրյուսելի համար առևտրային քաղաքականությունը «զրոյական հանրագումարով խաղ» չէ, այնտեղ խոսք չկա «հաղթողների կամ պարտվողների» վերաբերյալ։

ԵՄ-ի տեսանկյունից՝ ազատ ու թափանցիկ առևտրից շահում են 2 կողմերն էլ։ Սակայն կոնկրետ ինչ պատասխան միջոցներ է ձեռնարկել Եվրամիությունը, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը չի մանրամասնել:

armedia.am/