Ռուսական պատժամիջոցները մեծ հարված են հասցնում Թուրքիայի գյուղատնտեսությանը
https://parstoday.ir/hy/news/world-i8290-Ռուսական_պատժամիջոցները_մեծ_հարված_են_հասցնում_Թուրքիայի_գյուղատնտեսությանը
Թուրքիայի գյուղատնտեսական ոլորտը մեծ կորուստներ է կրում ռուսական պատժամիջոցների պատճառով: Այս մասին հայտնում է Gazteta.ru-ն՝ հղում տալով «Hürriyet Daily News»-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2016 11:31 Asia/Tehran
  • Ռուսական պատժամիջոցները մեծ հարված են հասցնում Թուրքիայի գյուղատնտեսությանը

Թուրքիայի գյուղատնտեսական ոլորտը մեծ կորուստներ է կրում ռուսական պատժամիջոցների պատճառով: Այս մասին հայտնում է Gazteta.ru-ն՝ հղում տալով «Hürriyet Daily News»-ին:

Ինքնաթիռի հետ կապված դեպքից հետո Ռուսաստանը առևտրատնտեսական պատժամիջոցներ սկսեց կիրառել Թուրքիայի դեմ: Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Ֆարուք Չելիքը երկրի կորուստն այս ոլորտում գնահատում է 764 միլիոն ԱՄՆ դոլար:

Ինչպես հաղորդվում է, Անթալիայում գյուղատնտեսական գործունեությունը գրեթե դադարեցվել է: Նահանգը հիմնականում իր եկամուտը ստանում էր մրգի և բանջարեղենի վաճառքից, այլ ոչ թե զբոսաշրջությունից:

Տեղական առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչը հաղորդել է, որ սեզոնային գործոնով պայմանավորված՝ ծախսերը շատ են, իսկ ագարակատերերը արտադրանք են տալիս կրեդիտով:Ստեղծված իրավիճակում լույս գտնելը հեշտ չէ: Փորձագետը Թուրքիայի կառավարությանը հորդորում է նոր ուղղություններ գտնել արտահանման համար:

operativ.am

15/3/2016