Բելգիայի վարչապետը դեմ Է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն
https://parstoday.ir/hy/news/world-i82911-Բելգիայի_վարչապետը_դեմ_Է_արտահայտվել_Եվրամիությանը_Թուրքիայի_անդամակցելուն
Թուրքիան չպետք Է դառնա Եվրամիության անդամ երկիր, բայց նրա հետ հարկավոր Է զարգացնել ռազմավարական գործընկերություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2018 12:48 Asia/Tehran
  • Բելգիայի վարչապետը դեմ Է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն

Թուրքիան չպետք Է դառնա Եվրամիության անդամ երկիր, բայց նրա հետ հարկավոր Է զարգացնել ռազմավարական գործընկերություն:

Այս կարծիքը հայտնել Է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Թուրքիան չպետք Է դառնա ԵՄ-ի երկիր, բայց նրա հետ հարկավոր Է զարգացնել ռազմավարական գործընկերություն»,-ասել Է Բելգիայի վարչապետը՝ «Եվրամիության ապագան» դասախոսությամբ հանդես գալով Մոսկվայի բուհերից մեկում: Նա նաեւ Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բնութագրել Է որպես բարդ հարաբերություններ: Միշելն այցով գտնվում Է Ռուսաստանում, հունվարի 31-ին պլանավորված Է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հունվարի 30-ին Բելգիայի վարչապետը բանակցություններ Է վարել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am