Մարտի 20-ին Թուրքիայում սպասվում է ահաբեկչական նոր հարձակում. ամերիկյան հետախուզություն
https://parstoday.ir/hy/news/world-i8293-Մարտի_20_ին_Թուրքիայում_սպասվում_է_ահաբեկչական_նոր_հարձակում._ամերիկյան_հետախուզություն
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մարտի 13-ին Անկարայում իրականացված ահաբեկչությունից երկու օր առաջ թուրքական կողմին զգուշացրել էր մոտալուտ հարձակման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2016 11:46 Asia/Tehran
  • Մարտի 20-ին Թուրքիայում սպասվում է ահաբեկչական նոր հարձակում. ամերիկյան հետախուզություն

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մարտի 13-ին Անկարայում իրականացված ահաբեկչությունից երկու օր առաջ թուրքական կողմին զգուշացրել էր մոտալուտ հարձակման մասին։

Այժմ Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է նոր զգուշացում, ըստ որի՝ նոր հարձակում է պատրաստվում մարտի 20-ին։ Թուրքիայում ամերիկյան կապիտալով գործող ընկերությունները զգուշացվել են հեռու մնալ պետական ու կառավարական հիմնարկների շենքերից։

Ամերիկյան հետախուզական տվյալներով` մարտի 20-ին Թուրքիայում սպասվում է ահաբեկչական նոր հարձակում։ Ակնկալվում է, որ դրա թիրախում կարող են գտնվել հասարակական շենքերը, ռազմական կառույցները, դիվանագիտական առաքելությունները, հրապարակները, աղոթավայրերն ու զբոսաշրջային վայրերը։ Ուշադրություն է հրավիրվել նրա վրա, որ մոտենում է Նովրուզը (Նոր տարի, մարտի 21)։