ԿԺԴՀ-ն ռազմական օբյեկտների ցանց ունի գետնի տակ. National Interest
https://parstoday.ir/hy/news/world-i82971-ԿԺԴՀ_ն_ռազմական_օբյեկտների_ցանց_ունի_գետնի_տակ._national_interest
ԿԺԴՀ-ի ստորգետնյա ռազմական օբյեկտները կարող են դառնալ Փհենյանի «գաղտնի զենքը» Կորեական թերակղզում պատերազմի դեպքում: Այդ մասին ասված է National Interest-ի հոդվածում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2018 07:07 Asia/Tehran
  • ԿԺԴՀ-ն ռազմական օբյեկտների ցանց ունի գետնի տակ. National Interest

ԿԺԴՀ-ի ստորգետնյա ռազմական օբյեկտները կարող են դառնալ Փհենյանի «գաղտնի զենքը» Կորեական թերակղզում պատերազմի դեպքում: Այդ մասին ասված է National Interest-ի հոդվածում:

Լրատվամիջոցը գրում է, որ 1974 թվականին հայտնաբերվել է ստորգետնյա թունել, որն անցնում է ապառազմականացված գոտու տակով: Ռազմական փորձագետների կարծիքով՝ մեկ ժամվա ընթացքում մինչև երկու հազար հյուսիսկորեական զինվոր կարող է գետնի տակով հատել ապառազմականացված գոտին:
1978 թվականին բացվել է է՛լ ավելի մեծ թունել: Դրանից ի վեր հայտնաբերվել է ևս չորս ճանապարհ, որոնք թույլ են տալիս հյուսիսկորեական բանակին հաղթահարել հարավկորեական պաշտպանական կառույցները մեծ արագությամբ:
Նշվում է, որ այժմ անհնար է պարզել նման թունելների հստակ թիվը: Հարավային Կորեայի նախկին գեներալ Խան Սուն Չուն պնդում է, որ կա առնվազն 84 նման թունել, և որոշները հասնում են Սեուլի կենտրոն:
National Interest-ի տեղեկություններով՝ հյուսիսկորեական թունելներից բացի` գոյություն ունի նաև ստորգետնյա բազավորման երեք ավիաբազա:

 Tert.am