Թուրքիայի ԶԼՄ-ները կոչ են արել արգելափակել Ինջիրլիքի բազան
https://parstoday.ir/hy/news/world-i82977-Թուրքիայի_ԶԼՄ_ները_կոչ_են_արել_արգելափակել_Ինջիրլիքի_բազան
Թուրքիայի լրատվամիջոցներն ու ակտիվիաստները կոչ են արել դադարեցնել Ինջիրլիքի բազայի գործունեությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2018 07:26 Asia/Tehran
  • Թուրքիայի ԶԼՄ-ները կոչ են արել արգելափակել Ինջիրլիքի բազան

Թուրքիայի լրատվամիջոցներն ու ակտիվիաստները կոչ են արել դադարեցնել Ինջիրլիքի բազայի գործունեությունը:

Ալ-Ալամ հեռուստատեսության հաղորդմամբ, Անկարայում Թուրքիայի պաշտոնատարներն ու տարբեր անձինք կոչ են արել կրճատել ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունները:

Թուրքիայի Հայրենիք կուսակցության ղեկավար Դողու Փրինաչն ասել է.«ԱՄՆ-ի կործանիչները Ինջիրլիքի բազայից են բարձրանում ու աջակցում Քուրդստանի բանվորական կուսակցությանը»: Նա ասել է.«Մեր կուսակցությունն արդեն երկար տարիներ կոչ է անում արգելափակել Ինջիրլիքի բազան»:

Թուրքիայի Սոցիալիստական բանվորական կուսակցության ղեկավար Թուրգութ Քուչաքն  ասել է.«Մղտապես հանդես եմ եկել Իջիրլիքի ռազմաբազայի գործունեության ու ամերիկացիների հեռացման կոչով:

Թուրքիայի փախվարչապետ և այդ երկրի կառավարության խոսնակ Բեքիե Բոզդաղն էլ ասել է.«Առայսօր, այն ինչ ԱՄՆ-ի պաշտոնատարները խոստացել են սուտ է եղել»:

Նա շեշետել է.«Ամերիկացիները ոչ միայն պետք է անհապաղ լքեն Սիրիայի հյուսիսային շրջանները, այլև պետք է հետ վերցնեն սիրիացի քուրդ զինյալներին տրամադրած սպառազինությունը»: