Մայր Թերեզան կդասվի կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքին
https://parstoday.ir/hy/news/world-i8299-Մայր_Թերեզան_կդասվի_կաթոլիկ_եկեղեցու_սրբերի_շարքին
Մայր Թերեզա Կալկաթացին կաթոլիկ սուրբ կդառնա, հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Միջոցառումը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 4-ին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2016 12:21 Asia/Tehran
  • Մայր Թերեզան կդասվի կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքին

Մայր Թերեզա Կալկաթացին կաթոլիկ սուրբ կդառնա, հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Միջոցառումը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 4-ին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հռոմի պապն այս հայտարարությունն արել է կարդինալների հետ հանդիպմանը. հայտարարվել է սրբերի շարքը մի քանի մարդու դասակարգելու մասին:

Մայր Թերեզան 1979 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել կարիքավորներին օգնելու համար: 2003 թ. նա դասվել է երանելիների շարքին:

Անցած տարվա դեկտեմբերին Հռոմի պապը հաստատել է այն որոշումը, որը ճանաչում է, որ մայր Թերեզան հրաշք է իրագործել՝ մարդուն բուժելով բազմաթիվ ուռուցքներից:

Մայր Թերեզան կյանքի մեծ մասն ապրել է Հնդկաստանում, որտեղ օգնել է կարիքավորներին: Նա մահացել է 1997 թ. Կալկաթայում: