ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հանձնվեց Իսրայելի ու ԱՄՆ-ի ճնշումներին
https://parstoday.ir/hy/news/world-i83137-ՄԱԿ_ի_Մարդու_իրավունքների_խորհուրդը_հանձնվեց_Իսրայելի_ու_ԱՄՆ_ի_ճնշումներին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ԱՄՆ-ի ճնշումների ներքո հրաժարվեց Պաղեստինի զավթված տարածքներում գտնվող սիոնիստական քաղաքավաններում գործունեություն ծավալած ընկերությունների անունները հրապարակելուց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2018 03:57 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հանձնվեց Իսրայելի ու ԱՄՆ-ի ճնշումներին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ԱՄՆ-ի ճնշումների ներքո հրաժարվեց Պաղեստինի զավթված տարածքներում գտնվող սիոնիստական քաղաքավաններում գործունեություն ծավալած ընկերությունների անունները հրապարակելուց:

«Ալ-Հադաս» հեռուստակայանի հաղորդման համաձայն, նրանից հետո, երբ ԱՄՆ-ն սպառնաց, որ պատրաստվում է հեռանալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և դադարեցնել դրա ֆինանսավորումը, այդ խորհուրդը հրաժարվեց 1967 թվականին բռնազավթված տարածքներում գտնվող քաղաքավաններում ակտիվ միջազգային ու իսրայելյան ընկերությունների անունները հրապարակելուց:

Քաղաքավաններում ակտիվ միջազգային ու իսրայելական ընկերությունների սև ցուցակը հրապարակելուց Մարդու իրավունքների խորհրդի հրաժարումը վկայում է այն մասին, որ այդ խորհուրդը կրկին  տեղի տվեց ԱՄՆ-ի սպառնալիքների ու Իսրայելի ճնշումների դիմաց:

Իսրայելի դեմ բոյկոտի միջազգային շարժման անդամ Մուսթաֆա Ալ-Բարղուսին ասել է. «Եթե հիշյալ ընկերությունների անունները չհրապարակվեն,  շարժումը կփորձի գտնել ու հրապարակել դրանք»:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից վերոնշյալ ընկերությունների անունների չհրապարակվելը նրանց թույլատրում է զերծ մնալ միջազգային հետախուզումից և տուգանքներից:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2017 թվականի սեպտեմբերին նամակ հղելով աշխարհի ավելի քան 200 ընկերությունների, ազդարարեց, որ նրանց անունը կարող է գրանցվել պաղեստինյան տարածքներում Իսրայելի անօրինական քաղաքավանների կառուցմանը մասնակից ընկերությունների մասին տվյալների կայքում: