Թուրքիան ԼՂ հարցում աջակցելու է Ադրբեջանին. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i8314-Թուրքիան_ԼՂ_հարցում_աջակցելու_է_Ադրբեջանին._Էրդողան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստի արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ապրիլի 25-26-ին ժամանելու է Ադրբեջան, որտեղ մասնակցելու է միջմշակութային երկխոսության միջոցառմանը (ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի գլոբալ 7-րդ ֆորումին)։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2016 13:43 Asia/Tehran
  • Թուրքիան ԼՂ հարցում  աջակցելու է Ադրբեջանին. Էրդողան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում տեղի ունեցած Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստի արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ապրիլի 25-26-ին ժամանելու է Ադրբեջան, որտեղ մասնակցելու է միջմշակութային երկխոսության միջոցառմանը (ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի գլոբալ 7-րդ ֆորումին)։

Էրդողանը կարևորել է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումների շարունակումը. «Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստերը հերթականությամբ կանցկացվեն Թուրքիայում ու Ադրբեջանում։

Հետագայում մեր շփումները կշարունակվեն։ Ստամբուլում անցկացվելու է Իսլամական համագործակցության նիստը, որտեղ մենք նորից կհանդիպենք։ Ապրիլի 25-26-ին միջմշակութային երկխոսության միջոցառման կապակցությամբ ես կլինեմ Բաքվում։ Մենք նաև կհանդիպենք Վաշինգտոնում՝ միջուկային գագաթնաժողովի շրջանակներում»։

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ իրենք այդ հարցում աջակցել և աջակցելու են Ադրբեջանին։