Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել
Մարտ 15, 2016 14:02 Asia/Tehran
Միացյալ Թագավորության և Թուրքիայի վարչապետներ Դևիդ Քեմերոնը և Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց են ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Բրիտանական կողմի նախաձեռնությամբ իրականացված հեռախոսազրույցի ժամանակ Քեմերոնը ցավակցել է Անկարայում իրականացված ահաբեկչության առնչությամբ և հայտնել իր աջակցությունը թուրքական պետությանը:
Ահաբեկչությունից զատ կողմերը քննարկել են նաև Թուրքիա-ԵՄ համագործակցության հարցը:
Պիտակ