Հյուսիսային Կորեայի վրա հարձակման Սպիտակ տան սկանդալային ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i83261-Հյուսիսային_Կորեայի_վրա_հարձակման_Սպիտակ_տան_սկանդալային_ծրագիրը
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են Հյուսիսային Կորեայի վրա հարձակում իրականացնելու Սպիտակ տան մտադրության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2018 07:19 Asia/Tehran
  •  Հյուսիսային Կորեայի վրա  հարձակման Սպիտակ տան սկանդալային ծրագիրը

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են Հյուսիսային Կորեայի վրա հարձակում իրականացնելու Սպիտակ տան մտադրության մասին:

CNN հեռուստաընկերությունը հաղորդել է.«ԱՄՆ որոշ պաշտոնյաների առաջարկած «Արյունոտ քիթ հարձակում» ռազմավարությունը կարող է Կորեական թերակղզին տանել դեպի պատերազմ:

Այդ ռազմավարությանն ընդդիմացել են ԱՄՆ որոշ պետայրեր, այդ թվում՝ պետքարտուղարը և պաշտպանության նախարարը, որոնք կոչ են անում առավել զգուշավոր լինել Կորեական թերակղզու հարցում:

Սակայն Սպիտակ տան մի խումբ այլ պաշտոնյաներ, ինչպես՝ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մաք Մաստերը և խորհրդի ասիական հարցերի պատասխանատու Մաթ Պութինգերը, կողմ են Կորեական թերակղզու վրա հարձակմանը:

Նման հանգամանքներում, անցյալ շաբաթների ընթացում, լարվածությունը Կորեական թերակղզում համեմատաբար մեղմացել է: Դա ինչ-որ չափով պամանավորված է Հարավային Կորեայում ձմեռային օլիմպիական խաղերի անցկացմամբ: