Գաբրիել. ԱՄՆ-ի միջուկային նոր ռազմավարությունը լուրջ սպառնալիք է Եվրոպայի համար
Գերմանիայի ԱԳ նախարարը կիրակի օրը հակազդելով ԱՄՆ-ի միջուկային նոր ռազմավարության հրապարակմանն, ասաել է. «Այս ռազմավարությունը լուրջ սպառնալիք է համարվում Եվրոպայի համար»:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը հրապարակեց Վաշինգտոնի «Միջուկային կարողության վերանայում» կոչվող փաստաթուղթը:
Այս փաստաթուղթն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին լիազորում է ոչ միայն ատոմային հարձակման սպառնալիքի տակ հայտնվելու ժամանակ, այլ նաև կիբեր հարձակումներին պատասխանելու համար, օգտվել ատոմային զենքից:
ԱՄՆ-ի կողմից ատոմային սպառազինության կիրառման շեմի նվազեցվելն, այն էլ այնպիսի մի սպառազինություն, որի արձակման հրահանգը գտնվում է Թրամփի նման անկայուն նախագահի լիազորությունների սահմաններում, մտահոգել է բոլորին ու նույնիսկ այդ երկրի ավանդական դաշնակիցներին:
Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Զիգմար Գաբրիելն ընդգծել է, որ Եվրոպան պետք ե հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկի իր անվտանգության համար:
«Թրամփի կառավարության միջուկային նոր ռազմավարությունը հանգեցնելու է աշխարհում ատոմային սպառազինության նոր մրցակցության»,-հավելել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Ռուսաստանն ու Չինաստանն էլ ավելի վաղ քննադատել են ԱՄՆ-ի միջուկային նոր ռազմավարությունը: