Գաբրիել. ԱՄՆ-ի միջուկային նոր ռազմավարությունը լուրջ սպառնալիք է Եվրոպայի համար
https://parstoday.ir/hy/news/world-i83351-Գաբրիել._ԱՄՆ_ի_միջուկային_նոր_ռազմավարությունը_լուրջ_սպառնալիք_է_Եվրոպայի_համար
Գերմանիայի ԱԳ նախարարը կիրակի օրը հակազդելով ԱՄՆ-ի միջուկային նոր ռազմավարության հրապարակմանն, ասաել է. «Այս ռազմավարությունը լուրջ սպառնալիք է համարվում Եվրոպայի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2018 02:17 Asia/Tehran
  • Գաբրիել. ԱՄՆ-ի միջուկային նոր ռազմավարությունը լուրջ սպառնալիք է Եվրոպայի համար

Գերմանիայի ԱԳ նախարարը կիրակի օրը հակազդելով ԱՄՆ-ի միջուկային նոր ռազմավարության հրապարակմանն, ասաել է. «Այս ռազմավարությունը լուրջ սպառնալիք է համարվում Եվրոպայի համար»:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը հրապարակեց Վաշինգտոնի «Միջուկային կարողության վերանայում» կոչվող փաստաթուղթը:

Այս փաստաթուղթն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին լիազորում է ոչ  միայն ատոմային հարձակման սպառնալիքի տակ հայտնվելու ժամանակ, այլ նաև կիբեր հարձակումներին պատասխանելու համար, օգտվել ատոմային զենքից:

ԱՄՆ-ի կողմից ատոմային սպառազինության կիրառման շեմի նվազեցվելն, այն էլ այնպիսի մի սպառազինություն, որի արձակման հրահանգը գտնվում է Թրամփի նման անկայուն նախագահի լիազորությունների սահմաններում, մտահոգել է բոլորին ու նույնիսկ այդ երկրի ավանդական դաշնակիցներին:

Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Զիգմար Գաբրիելն ընդգծել է, որ Եվրոպան պետք ե հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկի իր անվտանգության համար:

«Թրամփի կառավարության միջուկային նոր ռազմավարությունը հանգեցնելու է աշխարհում ատոմային սպառազինության նոր մրցակցության»,-հավելել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Ռուսաստանն ու Չինաստանն էլ ավելի վաղ քննադատել են ԱՄՆ-ի միջուկային նոր ռազմավարությունը: