Մոգերինին կարևորել է Սիրիայի տարածքային ամբողջականության հարգումը
https://parstoday.ir/hy/news/world-i83569-Մոգերինին_կարևորել_է_Սիրիայի_տարածքային_ամբողջականության_հարգումը
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն կարևորել է Սիրիայի տարածքային ամբողջականության հարգումը, նշելով.«Թուրքիան չի կարող Սիրիայի ռազմական գործողություններով ամրապնդել իր անվտանգությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2018 07:24 Asia/Tehran
  • Մոգերինին կարևորել է Սիրիայի տարածքային ամբողջականության հարգումը

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն կարևորել է Սիրիայի տարածքային ամբողջականության հարգումը, նշելով.«Թուրքիան չի կարող Սիրիայի ռազմական գործողություններով ամրապնդել իր անվտանգությունը»:

«Ռուսիա Ալ-Յոմ» գործակալությունը հաղորդել է.«Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդարանական նիստում Ֆեդերիկա Մոգերինին ասել է .«Սիրիայի հարցը հնարավոր չէ կարգավորել նոր ճակատներ ստեղծելու միջոցով, քանի որ իրական անվտանգությունը պետք է հաստատվի քաղաքական ճանապարհով և բանակցությունների արդյունքում»:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն հավելել է. «Թուրքիան չի կարող Սիրիայում ռազմական գործողություններում ամրապնդել իր անվտանգությունը»:

Նշելով, որ պատերազմը երբեք չպետք է բարդացնի խաղաղության հաստատումը, Մոգերինին ասել է.«Պետք է կենտրոնանալ միմիայն ՄԱԿ-ի կողմից հաստատված հակաահաբեկչական պատերազմի վրա: Այդ հարցում Թուրքիան հատուկ պատասխանատվություն ունի»: