«ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայի գործողություններից Սիրիայի հյուսիսում». Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/world-i83571-ԵՄ_ն_անհանգստացած_է_Թուրքիայի_գործողություններից_Սիրիայի_հյուսիսում_._Մոգերինի
Եվրամիությունն անհանգստացած է այն ռազմական գործողությունից, որը Թուրքիան ծավալել է Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում: Այս մասին  հաղորդել է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2018 07:45 Asia/Tehran
  • «ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայի գործողություններից Սիրիայի հյուսիսում». Մոգերինի

Եվրամիությունն անհանգստացած է այն ռազմական գործողությունից, որը Թուրքիան ծավալել է Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում: Այս մասին  հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում նոր ռազմաճակատների հայտնվելու կապակցությամբ,- ասել է նա:- Նոր ռազմաճակատների բացումը խնդրի լուծում չէ, եւ դա ավելի անվտանգ չի դարձնի Թուրքիան»: Նրա խոսքով՝ «կայուն անվտանգությունը կարող է ձեռք բերվել միայն քաղաքական լուծման հիման վրա, բանակցությունների ճանապարհով»:

Մոգերինին համոզված է, որ «բոլոր ռազմական գործողությունները պետք է կենտրոնանան ՄԱԿ-ի համապատասխան ցուցակում ներառված ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի վրա, այլ ոչ թե ուրիշ երեւէ մեկի դեմ»: Եվրամիությունը, Մոգերինիի խոսքով, «հանձնառու է Սիրիայի միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

operativ.am/