ԱՄՆ-ն Աֆղանստանում ռազմական գործողությունների համար 45 միլիարդ դոլար կծախսի
ԱՄՆ-ի պաշտպանության՝ Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի անվտանգության հարցերով փոխնախարար Ռանդալ Շրիվերը հայտարարել է, որ 2018 թվականին Աֆղանստանում ռազմական գործողությունները Վաշինգտոնին 45 մլրդ դոլար կարժենան:
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hill թերթը:Ելույթ ունենալով Սենատում՝ Շրիվերը մանրամասնել է որ այդ գումարը ներառում է նաեւ Աֆղանստանում ԱՄՆ բանակի ծախսերը՝ 13 միլիարդ դոլար, աֆղանական զինված ուժերի ծախսերը`5 միլիարդ դոլար, ինչպես նաեւ 780 միլիոն դոլար՝ տնտեսական աջակցության եւ լոգիստիկ կարիքների համար:Պարբերականը նշում է, որ Պենտագոնի ներկայացուցիչը նախագահ Դոնալդ Թրամփի՝ Աֆղանստանում նոր ռազմավարության մասին կես տարի առաջ արված հայտարարությունից հետո առաջին անգամ է ելույթ ունեցել Սենատի արտաքին քաղաքականության կոմիտեում:
News.am