ԱՄՆ-ն Աֆղանստանում ռազմական գործողությունների համար 45 միլիարդ դոլար կծախսի
https://parstoday.ir/hy/news/world-i83607-ԱՄՆ_ն_Աֆղանստանում_ռազմական_գործողությունների_համար_45_միլիարդ_դոլար_կծախսի
ԱՄՆ-ի պաշտպանության՝ Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի անվտանգության հարցերով փոխնախարար Ռանդալ Շրիվերը հայտարարել է, որ 2018 թվականին Աֆղանստանում ռազմական գործողությունները Վաշինգտոնին 45 մլրդ դոլար կարժենան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2018 12:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Աֆղանստանում ռազմական գործողությունների համար 45 միլիարդ դոլար կծախսի

ԱՄՆ-ի պաշտպանության՝ Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի անվտանգության հարցերով փոխնախարար Ռանդալ Շրիվերը հայտարարել է, որ 2018 թվականին Աֆղանստանում ռազմական գործողությունները Վաշինգտոնին 45 մլրդ դոլար կարժենան:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hill թերթը:Ելույթ ունենալով Սենատում՝ Շրիվերը մանրամասնել է որ այդ գումարը ներառում է նաեւ Աֆղանստանում ԱՄՆ բանակի ծախսերը՝ 13 միլիարդ դոլար, աֆղանական զինված ուժերի ծախսերը`5 միլիարդ դոլար, ինչպես նաեւ 780 միլիոն դոլար՝ տնտեսական աջակցության եւ լոգիստիկ կարիքների համար:Պարբերականը նշում է, որ Պենտագոնի ներկայացուցիչը նախագահ Դոնալդ Թրամփի՝ Աֆղանստանում նոր ռազմավարության մասին կես տարի առաջ արված հայտարարությունից հետո առաջին անգամ է ելույթ ունեցել  Սենատի արտաքին քաղաքականության կոմիտեում:

 News.am