ՌԴ-ը զգուշացրել է ՀԳՀԾ-ն փոխելու ԱՄՆ ջանքերի հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i83615-ՌԴ_ը_զգուշացրել_է_ՀԳՀԾ_ն_փոխելու_ԱՄՆ_ջանքերի_հետևանքների_կապակցությամբ
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը զգուշացրել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի բովանդակությունը փոխելու Վաշինգտոնի ջանքերը հանգեցնելու են նրա տապալմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2018 12:35 Asia/Tehran
  • ՌԴ-ը զգուշացրել է ՀԳՀԾ-ն փոխելու ԱՄՆ ջանքերի հետևանքների կապակցությամբ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը զգուշացրել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի բովանդակությունը փոխելու Վաշինգտոնի ջանքերը հանգեցնելու են նրա տապալմանը:

ITAR-TASS-ի հաղորդման համաձայն, Սերգեյ Ռյաբկովն ասել է.«Եթե Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներն աջակցեն ՀԳՀԾ-ն տապալելու ԱՄՆ-ի ջանքերին, նրանք իրենց բաժինն են ունենալու այդ հարցում»:

«ՀԳՀԾ-ի տապալումը մեծապես վնասելու է աշխարհում միջուկային սպառազինության չտարածման միջազգային երաշխավորված համակարգին և մյուս երկրներին անցանկալի պատգամներ է փոխանցելու».-ասել է Ռյաբկովը:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի հավաստիացմամբ, Մոսկվան չի ցանկանում լինել Վաշինգտոնի կողքին ՝ ՀԳՀԾ-ի տապալման գործընթացում :

Իրանի միջուկային համաձայնությունն իրականացվել է 2016 թվականի հունվարից, սակայն Թրամփի կառավարությունը նպատակ ունի տապալել այն: