ՆԱՏՕ-ն նոր հրամանատարական կենտրոն կկառուցի Գերմանիայում. DPA
https://parstoday.ir/hy/news/world-i83753-ՆԱՏՕ_ն_նոր_հրամանատարական_կենտրոն_կկառուցի_Գերմանիայում._dpa
ՆԱՏՕ-ն մարտունակության բարձրացման նպատակով պատրաստվում Է պլանավորման, լոգիստիկայի եւ հրամանատարության նոր կենտրոն կառուցել Գերմանիայի տարածքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2018 15:01 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն նոր հրամանատարական կենտրոն կկառուցի Գերմանիայում. DPA

ՆԱՏՕ-ն մարտունակության բարձրացման նպատակով պատրաստվում Է պլանավորման, լոգիստիկայի եւ հրամանատարության նոր կենտրոն կառուցել Գերմանիայի տարածքում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին այս մասին հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: Ըստ նրանց տեղեկատվության՝ համապատասխան նախաձեռնությունը, որին արդեն հավանություն են տվել դաշինքի մյուս մասնակիցները, առաջադրել Է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նոր կենտրոնի կառուցման վայր Է դիտվում Քյոլնի եւ Բոննի տարածաշրջանը (Հյուսիսային Հռենոս – Վեստֆալիայի ֆեդերալ երկրամաս): Այնտեղ արդեն այժմ կան համապատասխան կարողություններ, մասնավորապես, Բունդեսվերի Ապահովման միացյալ ուժերի կենտրոնակայանը: DPA-ն նշում Է, որ կենտրոնը, որտեղ ծառայություն կանցնի «մի քանի հարյուր մարդ», չի ինտեգրացվի ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցին եւ կարող Է օգտագործվել նաեւ ներգերմանական զորավարժանքների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am