Եվրոպան փորձում է փարատել ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ-ի մտահոգությունները
Բրիտանիայի ԱԳ նախարարության Միջին Արևելքի հարցերով տեղակալը հաստատեց ՀԳՀԾ-ի հետ կապված ԱՄՆ-ի մտահոգությունները փարատելու նպատակով Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի մասնակցությամբ ՀԳՀԾ-ի սրբագրման աշխատանքային խմբի ստեղծման մասին լուրը:
Բրիտանիայի ԱԳ նախարարության Միջին Արևելքի հարցերով տեղակալ Ալիսթեր Բերթը հինգշաբթի օրն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում ասաց. «Աշխատանքային խումբը նպատակ ունի վստահանալ, որ մտահոգությունները փարատվել են ու դրանք չեն կարող ազդել ՀԳՀԾ-ի վրա»:
«ՀԳՀԾ-ն մեծ նշանակություն ունի Բրիտանիայի համար և այդ երկիրն իր եվրոպացի գործընկերների հետ փորձում է պահպանել ՀԳՀԾ-ն»,-հավելեց Ալիսթեր Բերթը:
Բրիտանիայի ԱԳ նախարարության տեղակալը նշեց, որ լրացուցիչ արձանագրության ու որոշ այլ հարցերի շուրջ դեռ որոշ խնդիրներ գոյություն ունեն: «ՀԳՀԾ-ն դժվարությամբ ձեռք բերվեց ու բոլոր կողմերն այդ ուղղությամբ մեծ ջանքեր գործադրեցին և Բրիտանիան ցանկանում է վստահանալ, որ ՀԳՀԾ-ն հաջող է լինելու», ասաց նա:
Դա ի տես այն բանի, որ ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերի տեղակալ Աբբաս Էրաղչին, հինգշաբթի օրը պաշտպանական ու տարածաշրջանային թեմաների շուրջ Իրանի հետ բանակցության դռներ բացվելու կապակցությամբ Արևմուտքի ճնշումների մասին ասաց. «Իրանն այս պահին որևէ հարցով չի բանակցում եվրոպացիների կամ ամերիկացիների հետ»: