ՄԱԳԱՏԷ-ն և ԵՄ-ն վերստին աջակցություն են հայտնել ՀԳՀԾ-ին
ՄԱԳԱՏԷ-ն և Եվրամիությունը հինգշաբթի օրը Վիեննայում կայացած երկու կողմերի ավագ պաշտոնատարների 6-րդ ամենամյա նիստի ընթացքում ընդգծեցին իրենց հովանավորությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած մամլո հաղորդագրության համաձայն՝ որպես ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի համադրող, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին այս միջազգային համաձայնագրի իրագործումը շարունակելու հարցով սերտ կապեր կպահպանի Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ:
ՄԱԳԱՏԷ-ն և ԵՄ-ն ավելի վաղ ևս բազմիցս աջակցել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործմանը:
ՄԱԳԱՏԷ-ն մինչ այսօր 9 զեկույց հրապարակելով հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի իսլամական հանրապետության հավատարմությունը: