ՄԱԳԱՏԷ-ն և ԵՄ-ն վերստին աջակցություն են հայտնել ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i83791-ՄԱԳԱՏԷ_ն_և_ԵՄ_ն_վերստին_աջակցություն_են_հայտնել_ՀԳՀԾ_ին
ՄԱԳԱՏԷ-ն և Եվրամիությունը հինգշաբթի օրը Վիեննայում կայացած երկու կողմերի ավագ պաշտոնատարների 6-րդ ամենամյա նիստի ընթացքում ընդգծեցին իրենց հովանավորությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2018 07:43 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ն և ԵՄ-ն վերստին աջակցություն են հայտնել ՀԳՀԾ-ին

ՄԱԳԱՏԷ-ն և Եվրամիությունը հինգշաբթի օրը Վիեննայում կայացած երկու կողմերի ավագ պաշտոնատարների 6-րդ ամենամյա նիստի ընթացքում ընդգծեցին իրենց հովանավորությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած մամլո հաղորդագրության համաձայն՝ որպես ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի համադրող, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին այս միջազգային համաձայնագրի իրագործումը շարունակելու հարցով սերտ կապեր կպահպանի  Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ:

ՄԱԳԱՏԷ-ն և ԵՄ-ն ավելի վաղ ևս բազմիցս աջակցել են  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործմանը:

ՄԱԳԱՏԷ-ն մինչ այսօր 9 զեկույց հրապարակելով հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի իսլամական հանրապետության հավատարմությունը: