ԻԼԻՊ-ի դեմ պայքարը նոր փուլ է մտել
https://parstoday.ir/hy/news/world-i83823-ԻԼԻՊ_ի_դեմ_պայքարը_նոր_փուլ_է_մտել
ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ գրասենյակի պետն ասել է․ «ԻԼԻՊ-ը շարունակում է տարածվող սպառնալիք համարվել և նրա դեմ պայքարը նոր փուլ է մտել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2018 14:27 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի դեմ պայքարը նոր փուլ է մտել

ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ գրասենյակի պետն ասել է․ «ԻԼԻՊ-ը շարունակում է տարածվող սպառնալիք համարվել և նրա դեմ պայքարը նոր փուլ է մտել»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Վլադիմիր Վրունկովը հինգշաբթի օրը, մասնակցելով ԱԽ-ի նիստին և ահաբեկչության դեմ պայքարի կապակցությամբ զեկույց ներկայացնելով, ասել է. «Չնայած Իրաքից, Սիրիայից և Ֆիլիպինների հարավից նահանջին ԻԼԻՊ-ը դեռ շարունակում է ընդլայնվող սպառնալիք համարվել աշխարհում»:

«ԻԼԻՊ-ն այլևս կենտրոնացած չե տարածքների կառավարման վրա, այլ առավելապես կենտրոնացել է անհատներից կազմված փոքր խմբերի վրա»․ հավելեց Վրունկովը:

Վրունկովի ընդգծմամբ՝ ԻԼԻՊ-ը վերակազմավորվել է որպես բաժանված հիերարխիայով և անդամների վրա օպերատիվ քիչ հսկողություն ունեցող համաշխարհային մի ցանց: