Եվրախորհրդարանը ամառային ժամանակին անցնելու չեղարկման համար է քվեարկել
https://parstoday.ir/hy/news/world-i83847-Եվրախորհրդարանը_ամառային_ժամանակին_անցնելու_չեղարկման_համար_է_քվեարկել
Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով պահանջում է , որ ԵՄ-ն հրաժարվի ամառային եւ ձմեռային ժամանակին անցնելուց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2018 05:26 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանը ամառային ժամանակին անցնելու չեղարկման համար է քվեարկել

Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով պահանջում է , որ ԵՄ-ն հրաժարվի ամառային եւ ձմեռային ժամանակին անցնելուց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ընդունվել է բանաձեւ, որով կոչ էր արվում Եվրոպական հանձնաժողովին դադարեցնել ժամերի տեղափոխության պրակտիկան: Գիտական հետազոտությունները դրական ազդեցություն ցույց չեն տվել, ընդհակառակը, մարդու առողջության, գյուղատնտեսության եւ ճանապարհային անվտանգության համար բացասական երեւույթներ են արձանագրվել», - բացատրել են խորհրդարանականները:

Նստաշրջանի ժամանակ ԵՀ պատգամավորները կոչ են արել ամառային ժամանակին անցնելու հետեւանքների մանրակրկիտ վերլուծություն  անցկացնել:

Մինչդեռ ամառային եւ ձմեռային ժամանակին ԵՄ-ի անցման չեղարկման համար կողմ է արտահայտվել միայն Ֆինլանդիան: 2017-ի նոյեմբերին երկրի խորհրդարանը ժամի փոփոխման վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը մերժել էր, քանի որ այս հարցը պետք է Բրյուսելի հետ քննարկվի:

News.am