Հյուսիսային Կորեայի մարզիկները հրաժարվեցին ընդունել Samsung- ի նվերը
https://parstoday.ir/hy/news/world-i83863-Հյուսիսային_Կորեայի_մարզիկները_հրաժարվեցին_ընդունել_samsung_ի_նվերը
Փհենչհանում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հյուսիսային Կորեայի թիմի մարզիկները հայտարարել են որ չեն ընդունում Samsung-ի առաջնակարգ՝ Galaxy 8 սմարթֆոն նվիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2018 07:56 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի մարզիկները հրաժարվեցին ընդունել Samsung- ի նվերը

Փհենչհանում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հյուսիսային Կորեայի թիմի մարզիկները հայտարարել են որ չեն ընդունում Samsung-ի առաջնակարգ՝ Galaxy 8 սմարթֆոն նվիրը:

Փհենչհանում անցկացվող 2018 Օլիմպիական խաղերի կազմակերպիչները խոստացել էին, որ միջոցառման գլխավոր հովանավորներից մեկը՝ Samsung-ը, մարզիկներին ու պատվիրակությունների բոլոր անդամներին նվիրելու է Galaxy 8 սմարթֆոններ:

Բայց ավելի ուշ պարզ դարձավ, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումների պատրվակով,  Հյուսիսային Կորեայի և Իրանի մարզիկները չեն ստացել այդ սմարթֆոններից:

Իրանցի մարզիկները  ավելի վաղ հայտարարել էին որ չեն ընդունելու սմարթֆոնները:

Հարավային Կորեայի Փհենչհանում կայացած ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Իրանի և Հյուսիսային Կորեայի մարզիկների հանդեպ Samsung- ի անհարգալից վերաբերմունքը Իրանի ներսում բողոքի ալիք է բարձրացրել:

Իրանի Արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը  հինգշաբթի օրը վերջնագիր է ներկայացրել. «Կամ Իրանի մարզիկները կստանան սմարթֆոն կամ  այլևս չեն օգտագործելու Samsung-ի սմարթֆոնները»:

2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը մեկնարկել են փետրվարի 10-ին՝ Հարավային Կորեայի Փհենչհանում: