Լավրով.«ԱՄՆ-ն վտանգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը»
ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է.«ԱՄՆ-ն Սիրիայում գործում է միակողմանի ու վտանգավոր եղանակով և վտանգում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը»:
Ռաշա թուդեյ կայքի հաղորդմամբ, երեքշաբթի օրը, իր բելգիացի պաշտոնակից Դիդիե Ռինդերզի հետ մամլո համատեղ ասուլիսի ընթացքում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Ամերիկացիները փորձում են միակողմանի ու վտանգավոր քայլեր վերցնել և այդպիսով նրանք ձգտում են Եփրատ գետի արևելյան ափամերձ շրջանում Սիրիայի տարածքների մեծ բաժինը մասնատել ու կեղծ երկիր ստեղծել»:
«Մոսկվայի կարծիքով, ԱՄՆ-ն ձգտում է մշտապես հաստատվել Սիրիայում»,- հավելել է Լավրովը:
ՌԴ-ի ԱԳ նախարարը հույս ունի, որ ՄԱԿ-ը կաջակցի Սիրիայում սահմանադրական գործընթացների թափանցիկությանը:
Լավրովը շեշտել է.«ՌԴ-ն դեռևս պնդում է Սիրիայի խաղաղության գործընթացում քրդերի մասնակցության վրա, առանց որի հնարավոր չէ կարգավորել այդ երկրի ճգնաժամը»: