ԱՄՆ տեղեկատվական մարմինները կարևորել են ՀԳՀԾ-ի հարգումը
https://parstoday.ir/hy/news/world-i84237-ԱՄՆ_տեղեկատվական_մարմինները_կարևորել_են_ՀԳՀԾ_ի_հարգումը
ԱՄՆ-ին ուղղված համաշխարհային սպառնալիքների գնահատման մասին այդ երկրի տեղեկատվական մարմինների տարեկան զեկույցում, կարևորվել է ՀԳՀԾ-ի հարգումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2018 07:55 Asia/Tehran
  • ԱՄՆ տեղեկատվական մարմինները կարևորել են ՀԳՀԾ-ի հարգումը

ԱՄՆ-ին ուղղված համաշխարհային սպառնալիքների գնահատման մասին այդ երկրի տեղեկատվական մարմինների տարեկան զեկույցում, կարևորվել է ՀԳՀԾ-ի հարգումը:

«Թասնիմ» գործակալության հաղորդմամբ, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց քաղաքականությանը, «ԱՄՆ-ին ուղղված համաշխարհային սպառնալիքների գնահատման» տարեկան զեկույցում կարևորվել է միջուկային համաձայնության հարգումը:

Զեկույցը հրապարակվել է Ազգային անվտանգության գործակալության , Կենտրոնական Հետախուզության վարչության , Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախագահների և ազգային տեղեկատվության տնօրենի մասնակցությամբ կայացած Սենատի տեղեկատվական ընտրյալ կոմիտեի լսումների նիստում:

Ըստ զեկույցի, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը մեծացրել է Իրանի միջուկային ծրագրի թափանցիկությունը ՝ հիմանականում համաձայնության լրացուցիչ հոդվածների միջոցով Իրանի միջուկային օբյեկտներին ՄԱԳԱՏԷ-ի հասանելիության միջոցով :

Դա այն դեպքում, երբ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դանիել Քոութսը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի իրագործումից հետո մի քանի ամսից մեկ տարվա է հասել միջուկային զենք ձեռք բերելու Իրանի ժամանակը: