ՄԱԿ-ը պահանջել է քննարկել Մյանմայի իրավիճակը
(last modified Wed, 14 Feb 2018 13:06:38 GMT )
Փետրվար 14, 2018 16:36 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը պահանջել է քննարկել Մյանմայի իրավիճակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Մյանմայի կառավարությունից պահանջել է կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի փորձագետներին հնարավորություն տալ այդ երկրում տիրող աղետալի իրավիճակի մասին քննություններ անցկացնելու համար:

Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, Միրոսլավ Յանչան ԱԽ-ի երեքշաբթի օրվա նիստում ասել է .«Մյանմայի կառավարությունը Ռախինում խիստ սահմանափակել է հասանելիությունը : Փոքրացել է հումանիտար օգնությունների առաքման հավանականությունը»:

Անդրադառնալով Reuters գործակալության երկու թղթակիցների ձերբակալմանը, նա Մյանմայի պետայրերից պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց:

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատար  Ֆիլիպո Գրանդին ցավ է հայտնել Մյանմայի ծանր իրավիճակի կապակցությամբ, ասելով.«Պետք է վերականգնել մարդկանց ավելի քան մեկ տասնամյակ խլված քաղաքսցիական իրավունքները»: