Իրանը՝ խաղաղության և չափավորության դրոշակակիր. «Բռնության և ծայրահեղականության դեմ պայքարի համաշխարհային օրը»
https://parstoday.ir/hy/news/iran-i240564-Իրանը_խաղաղության_և_չափավորության_դրոշակակիր._Բռնության_և_ծայրահեղականության_դեմ_պայքարի_համաշխարհային_օրը
ՄԱԿ-ը դեկտեմբերի 18-ն անվանել է «Բռնության և ծայրահեղականության դեմ պայքարի համաշխարհային օր»։ Առաջարկն առաջին անգամ ներկայացվել է ԻԻՀ նախկին նախագահ Հասան Ռոհանիի կողմից՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
(last modified 2025-12-19T06:38:31+00:00 )
Դեկտեմբեր 19, 2025 10:07 Asia/Tehran
  • Իրանը՝ խաղաղության և չափավորության  դրոշակակիր. «Բռնության և ծայրահեղականության  դեմ  պայքարի համաշխարհային օրը»

ՄԱԿ-ը դեկտեմբերի 18-ն անվանել է «Բռնության և ծայրահեղականության դեմ պայքարի համաշխարհային օր»։ Առաջարկն առաջին անգամ ներկայացվել է ԻԻՀ նախկին նախագահ Հասան Ռոհանիի կողմից՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

Iran Press-ի փոխանցմամբ՝ «Աշխարհը բռնության և ծայրահեղականության դեմ» ծրագիրը ներկայացվել է 2013 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Գլխավոր ասամբլեայում ԻԻՀ նախագահի ելույթի ժամանակ և հաստատվել  190 երկրների ներկայացուցիչների միաձայն քվեարկությամբ։

Այս առաջարկը հայտնի է որպես WAVE (Աշխարհը բռնության և ծայրահեղականության դեմ) բանաձև, և դեկտեմբերի 18-ը այս բանաձևի հաստատման տարեդարձն է։

Այն հիմնված է Իրանի ժողովրդի՝ «երկխոսության, արդարության և փոխադարձ հարգանքի» գաղափարախոսության վրա։

Այս օրն աշխարհին հիշեցնում է մարդկային արժեքներին վերադառնալու, ազգերի միջև փոխադարձ հարգանքի և բռնությունը խթանող կրկնակի ստանդարտներից խուսափելու անհրաժեշտության մասին։ Մինչ որոշ տերություններ պատերազմի և պատժամիջոցների միջոցով ճանապարհ են հարթել ծայրահեղականության համար, Իրանը, հենվելով իր  պատմության և քաղաքակրթությունների միջև երկխոսության մշակույթի վրա, խաղաղության և արդարության ուղին ներկայացրել է համաշխարհային հանրությանը։

Իրանի դերը խաղաղության համաշխարհային դիսկուրսի ձևավորման գործում.

Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր միջազգային ասպարեզներում ընդգծել է  քաղաքակրթությունների միջև երկխոսության անհրաժեշտությունը, դիմակայելով ազգերի նվաստացմանը և բացահայտելով ծայրահեղականության արմատական պատճառները (աղքատություն, խտրականություն, օկուպացիա և արտաքին միջամտություն) և ցույց է տվել, որ իրական խաղաղության կարելի է հասնել միայն արդարության և ազգերի ինքնության նկատմամբ հարգանքի միջոցով։

Մինչ որոշ արևմտյան տերություններ բռնությունն օգտագործել են որպես  գերիշխանության գործիք, Իրանը արժանապատիվ և արդարադատության վրա կենտրոնացած խաղաղության օրինակ է ծառայել՝ դիմադրելով գերիշխանության համակարգին և աջակցելով ճնշված ազգերին։

Արևմուտքի  կրկնակի չափանիշները

Արևմտյան երկրների քաղաքականությունը, ներառյալ սիոնիստական օկուպացիային աջակցությունը, ժողովուրդների դեմ ճնշող պատժամիջոցները և անկախ երկրներում միջամտությունը, խթանել են ծայրահեղականության տարածումը։ Տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների ստեղծումը այս միջամտողական քաղաքականության ուղղակի արդյունքն է։

Իրանը՝ խաղաղության ձայնն աշխարհում

Այն իրավիճակում, երբ աշխարհը բախվում է ծայրահեղականության, պատերազմ հրահրելու և խոսքի ազատության ճնշման աննախադեպ ալիքի, «Բռնության դեմ պայքարի միջազգային օր» հայտարարելու Իրանի առաջարկն, ավելի կարևոր է, քան երբևէ: Այս օրը պարզապես հիշատակի օր չէ, այլ գործնական կոչ՝ գերիշխող քաղաքականություն հետևելու փոխարեն «բանականություն, արժանապատվություն և անկախություն» որդեգրելու համար:

Իրանի ձայնը, որը հիմնված է երկխոսության, արդարության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի հիմքերի վրա, այլևս տարբերակ չէ, այլ համարվում է համաշխարհային ասպարեզում անվտանգություն և կայուն խաղաղություն հաստատելու միակ կայուն լուծումը: Այսօր աշխարհը պետք է լսի այս իսկական դիսկուրսին՝ ծայրահեղական բռնության հորձանուտից դուրս գալու համար: