Ադրբեջանի նախագահական ընտրությունների թեկնածուները հաստատվեցին
https://parstoday.ir/hy/news/world-i84327-Ադրբեջանի_նախագահական_ընտրությունների_թեկնածուները_հաստատվեցին
Ադրբեջանի ընտրությունների հանձնաժողովը հաստատեց այդ երկրի նախագահական 8-րդ շրջանի ընտրությունների համար գործող նախագահ «Ենի Ազրբեյջան» ղեկավարող կուսակցության կողմից առաջադրված Իլհամ Ալիևի և չորս այլ անձանց թեկնածությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 15, 2018 07:17 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահական ընտրությունների թեկնածուները հաստատվեցին

Ադրբեջանի ընտրությունների հանձնաժողովը հաստատեց այդ երկրի նախագահական 8-րդ շրջանի ընտրությունների համար գործող նախագահ «Ենի Ազրբեյջան» ղեկավարող կուսակցության կողմից առաջադրված Իլհամ Ալիևի և չորս այլ անձանց թեկնածությունը:

«Ազերթաջ» պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը չորեքշաբթի օրվա նիստում հաստատեց պաշտոնավարող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:

Նիստում Ադրբեջանի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը նաև հաստատեց Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆուադ Ալիևի և երեք այլ անկախ թեկնածուների թեկնածությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին մի հրամանագիր ընդունելով հայտարարեց, որ այդ երկրում նախագահական ընտրությունները հոկտեմբերի 17-ի փոխարեն տեղի կունենան ապրիլի 11-ին:

Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովն այդ որոշումը պայմանավորել է Ադրբեջանում ներքին ու միջազգային մի շարք իրադարձությունների թվականների զուգադիպմամբ: Ընդդիմությունը, չընդունելով այդ որոշումը, հայտարարել է, որ դա Ալիևի կողմից վերցված կամայական քայլ է: