Ադրբեջանի նախագահական ընտրությունների թեկնածուները հաստատվեցին
Ադրբեջանի ընտրությունների հանձնաժողովը հաստատեց այդ երկրի նախագահական 8-րդ շրջանի ընտրությունների համար գործող նախագահ «Ենի Ազրբեյջան» ղեկավարող կուսակցության կողմից առաջադրված Իլհամ Ալիևի և չորս այլ անձանց թեկնածությունը:
«Ազերթաջ» պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը չորեքշաբթի օրվա նիստում հաստատեց պաշտոնավարող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:
Նիստում Ադրբեջանի ընտրությունների կենտրոնական հանձնաժողովը նաև հաստատեց Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆուադ Ալիևի և երեք այլ անկախ թեկնածուների թեկնածությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին մի հրամանագիր ընդունելով հայտարարեց, որ այդ երկրում նախագահական ընտրությունները հոկտեմբերի 17-ի փոխարեն տեղի կունենան ապրիլի 11-ին:
Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովն այդ որոշումը պայմանավորել է Ադրբեջանում ներքին ու միջազգային մի շարք իրադարձությունների թվականների զուգադիպմամբ: Ընդդիմությունը, չընդունելով այդ որոշումը, հայտարարել է, որ դա Ալիևի կողմից վերցված կամայական քայլ է: